Genesis 5

Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց: Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ: Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի: Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին: Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի: Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին: 10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի: 12 Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին: 13 Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 14 Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի: 15 Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին: 16 Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 17 Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի: 18 Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին: 19 Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 20 Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի: 21 Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային: 22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: 24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ: 25 Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին: 26 Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 27 Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի: 28 Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի: 29 Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»: 30 Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 31 Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի: 32 Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին:
Copyright information for ArmEastern